Սամեբա-Ժդանովական ճանապարհը Նինոծմինդայի մունիցիպալիտետի այն ճանապարհներից է, որտեղ դեռևս ասֆալտ չկա։ Այս ճանապարհը անհարմարավետություն է ստեղծում բնակիչների, հատկապես վարորդների համար և հանգեցնում ավտոմեքենաների շարքից դուրս գալուն։ Բացի այդ, քանդված ճանապարհը խոչընդոտում է գյուղական համայնքի կենտրոնի և Նինոծմինդա քաղաքի հետ լիարժեք կապի հաստատմանը։
Սամեբա-Ժդանով ճանապարհի վերականգնման աշխատանքներն արդեն սկսվել են։ Մրցույթը (NAT230027429) հայտարարվել է 29.02.2023թ. Մրցույթում հաղթող է ճանաչվել «Ջավահավտոգզա» ընկերությունը, որը մրցույթը շահել է 3 միլիոն 60 հազար լարիի դիմաց։ Քաղաքապետարանի առաջարկած գումարը կազմել է 3 146 298 լարի։ Նշենք, որ այս գումարը (3,146,298 լարի) հատկացվել է 2 ճանապարհների վերականգնմանը՝ Սամեբա-Ժդանովական ճանապարհի ասֆալտապատման համար (2,306,298 լարի) և Սաթխա գյուղի գյուղամիջյան ճանապարհի (840,000 լարի): Տեղեկությունը վերցված է պետական գնումների կայքից։
Ժդանովական գյուղի մասնագետ Հովսեփ Անտանոսյանի խոսքերով, աշխատանքները կտևեն մինչև 2 ամիս, գյուղում կտեղադրվեն նաև ջրահեռացման ջրանցքներ և կամուրջներ. Այս աշխատանքները ևս կիրականացնի Ջավախավտոգզա ընկերությունը։ Ճանապարհը կկառուցվի Ժդանովական գյուղից մինչև Սամեբա գյուղի վերջին տունը։
Ավելին Հովսեփ Անտանոսյանի հետ հարցազրույցում.
Հավելենք, որ Սաթխա գյուղի ճանապարհի և Սամեբա-Ժդանովական ճանապարհի ասֆալտապատման համար գումարը հատկացվել է 2024թ-ին: Միջոցների 95%-ը հատկացվել է պետական բյուջեից, 5%-ը՝ տեղական բյուջեից։
Radio NOR-ը կհետևի աշխատանքների ընթացքին և կներկայացնի ձեզ նոր մանրամասներ հետագա նյութերում: