Ավտովթար Նինոծմինդա-Գանձա ճանապարհին, կան վիրավորներ

Ավտովթար Նինոծմինդա-Գանձա ճանապարհին, կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 25 -ին, ժամը 13։00 -ի սահմաններում Նինոծմինդայից դեպի Գանձա տանող ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով կան տուժածներ։

NOR -ի աղբյուրի փոխանցմամբ՝ ավտոմեքենան կորցրել է կառավարումը և դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։

Տուժածները տեղափոխվել են Ախալքալաքի հիվանդանոց։

Տեղում աշխատում են ճանապարհային ոստիկանությունը և շտապօգնությունը։