Նինոծմինդա քաղաքի ջրատարի վերականգման աշխատանքերի ընթացքը․ Վիդեո/ֆոտո

Նինոծմինդա քաղաքի ջրատարի վերականգման աշխատանքերի ընթացքը․ Վիդեո/ֆոտո

Մարտի 21 -ին, Նինոծմինդա քաղաքում մեկնարկել էր խմելու ջրի ջրամբարի վերականգման աշխատանքները։

Այդ աշխատանքների ժամկետը նախագծով պլանավորված է 2 տարի։ Ինչպես NOR -ի հետ զրույցում նշել էր Վրաստանի Միավորված ջրամատակարարման ընկերության Նինոծմինդայի մասնաճյուղի տնօրեն՝ Արկադի Կվատաշիձեն, այդ ժամանակահատվածում ամբողջությամբ պետք է փոխվի Նինոծմինդա քաղաքի և մի քանի հարակից գյուղերի ջրատար խողովակները, որից հետո քաղաքը պետք է ունենա 24 ժամյա ջրամատակարարում։

Հետևողական լինելով նկատեցինք, որ աշատանքերը ընթացքի մեջ են, դրանք սկիզբ են առել քաղաքի արևելյան մասում գտնվող ջրամբարի մոտակայքից։ Ընթանում է խողովակների միացման, տեղադրման, դիտահորերի և դրանց կափարիչների պատրասման աշխատանքներ։

Մանրամասները կարող եք տեսնել ստորև ներկայացված տեսանյութում և լուսանկարներում․ youtube.com

Կարդացեք նաև՝