
Նինոծմինդայի շրջանի Օրոջալարի հանրային դպրոցը անմասն չի մնում հիշարժան օրերը կարևորելուց և նշելուց ի շնորհիվ շնորհաշատ աշակերտների և ուսուցչուհի նախաձեռնության։
Ապրիլի 22֊ին հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Երանուհի Սանոսյանի ջանքերով շատ հուզիչ ու հետաքրքիր գրական ցերեկույթ անցկացվեց ” Պարույր Սևակ 100″ խորագրով, որին մասնակցում էին 8֊12֊րդ դասարանների բոլոր աշակերտները։ Աշակերտները ներկայացրեցին Սևակի ստեղծագործություններից սիրո, հայրենիքի և այլ թեմաներիով` պարգևլով ներկաներին հուզառատ զգացումներ, հիացմունք և հարուստ տպավորություններ։
Թեմատիկ երգերով և յուրօրինակ բեմականացված պարերով ևս հանդես եկան մասնակիցները։
Ցերեկույթն ամփոփվեց ուսուցիչների պատրաստած անակնկալ պատգամով Սևակի “Որդուս ” բանաստեղծությամբ, որը նվիրեցին աշակերտներին ։ Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարիամ Կարախանյանը հանդես եկավ շնորհակալական խոսքով և անզուգական ներկայացրեց “Անլռելի զանգագատուն”֊ը։ Այսպիսի ցանկացած միջոցառում իր խորը հետքը կթողնի բոլորի հոգում և արժեհամակարգի ձևավորման գործում։
Վարդուհի Նորսոյան,անգլերենի ուսուցչուհի: