
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները կեղծ փողի օգտագործման փաստով ձերբակալել են մեկ անձի։
Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալն ապօրինի նյութական օգուտներ ստանալու նպատակով Թբիլիսիում ծախսել է ընդհանուր առմամբ 21 400 ԱՄՆ դոլար արժողությամբ 100 դոլար և 600 եվրո արժողությամբ կեղծ թղթադրամներ։ Նախաքննության ընթացքում վերոհիշյալ կեղծ թղթադրամներն ամբողջությամբ հանվել են։
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 7-ից 10 տարի ժամկետով։ sknews.ge