Իշխանությունը շահագործում է պետաշխատողների ռեսուրսը

Իշխանությունը շահագործում է պետաշխատողների ռեսուրսը

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի փոխանցմամբ՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ Թբիլիսիում հաջակցություն «գործակալների օրենքի» նախատեսած հանրահավաքի համար, պետական աշխատողների մոբիլիզիացիա է անում՝ Վրաստանի տարբեր շրջաններից:

Ինչպես հայտնեց «Ալիք Մեդիա Վրաստան»-ի աղբյուրը, իշխող ուժը պետական կառույցների ղեկավարներին պարտավորեցնում է 10-15 աշխատողի հետ ներկա գտնվելու հանրահավաքին: Աղբյուրը, որ չցանկացավ ներակայանալ, նաև հայտնեց՝ իշխող ուժը խոստացել է փոխհատուցել ճանապարհածախսն ու ապահովել սնունդով: Նրա խոսքով, որոշ աշխատավայրերում ղեկավարությունը պարտավորեցնում է աշխատողներին ներկա գտնվելու հանարահավաքին:

Մեկ այլ պետաշխատող մեզ հայտնեց, որ հրաժարվել է տվյալ առաջարկից, քանի որ դեմ է երկրում ոչ կառավարական սեկտորի ու լրատվամիջոցների ընկճմանն ու վերացմանը:

Ի դեպ, ապրիլի 29-ին «Վրացական երազանքը» նախատեսում է հանրահավաք անցկացնել խորհրդարանի դիմաց՝ հաջակցություն «ռուսական օրենքի»։ Իշխող ուժը պետական աշխատողներին հանրահավաք բերելով փորձում է պատկեր ստեղծել, թե մարդիկ աջակցում են «ռուսական օրենքին», որը պատրաստվում են ընդունել։

Հետաքրքրական է, որ աշխատանքային օր լինելով հանդերձ՝ «Վրացական երազանքը» բազմաթիվ պետական աշխատողների է մոբիլիզացնում, թեև կուսակցության խմբակցության նախագահն ասել էր, որ կարող են արձակուրդ ձևակերպել և գնալ հանրահավաքին։

Ընգծենք. փաստաբանների խոսքով՝ պետական ​​աշխատողները եթե վերադասի կողմից հանրահավաքի գնալու հրաման են ստանում, պետք է իմանան, որ դա անօրինական հրահանգ է: Պետական աշխատողները պաշտպանված են Վրաստանի «Հանրային ծառայության մասին» օրենքով։ Ըստ 7-րդ հոդվածի՝ հանրային ծառայության սկզբունքը օրինականությունն է։ Ինչը նշանակում է, որ պետական աշխատողը պետք է գործի միայն Վրաստանի Սահմանադրության և այլ օրենսդրության համաձայն:

«Հանրային ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ պետական աշխատողն իրավունք չունի իր պաշտոնեական դիրքն օգտագործել կուսակցական (քաղաքական) նպատակներով և/կամ շահերով։ Պետական աշխատողն իրավունք չունի նաև աշխատանքային ժամերին կամ պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս մասնակցել քարոզարշավին և նախընտրական քարոզչությանը։ Պետական աշխատողին արգելվում է որևէ կուսակցության, ընտրական սուբյեկտի, ընտրական սուբյեկտի թեկնածուին աջակցելու կամ ընդդեմ քարոզչության գործընթացում՝ օգտագործել վարչական ռեսուրսներ։

Ղեկավարն իրավունք չունի աշխատողին տալ ապօրինի առաջադրանք, որը գերազանցում է նրա իրավունքներն ու պարտականությունները։ Երբ աշխատողը նման անօրինական հանձնարարություն է ստանում, պետք է գրի իր հիմնարկի ղեկավարին և գրավոր արտահայտի իր մտահոգությունները։ Բացի այդ, երբ առաջադրանքն անօրինական է, աշխատողը պարտավոր չէ այն կատարել։ Օրենքն այս հարցում միանգամայն միանշանակ է՝ պետական ​​ծառայության մեջ անօրինական առաջադրանքներ չեն կարող տրվել:

Հանրային ծառայության մասին օրենքի 73-րդ հոդվածը վերաբերում է պաշտոնատար անձի կողմից հրամանագիրը կատարելու պարտավորությանը։ Այս հոդվածում ասվում է, որ պաշտոնյան իրավունք ունի հրաժարվել հրամանի կատարումից, եթե հրամանը հակասում է Վրաստանի օրենսդրությանը։