Քո երջանկությունը, կյանքը և ընդհանրապես ամեն ինչ կախված է միայն քեզանից. Բոբ Մարլի

Քո երջանկությունը, կյանքը և ընդհանրապես ամեն ինչ կախված է միայն քեզանից. Բոբ Մարլի

Եվ ծնվեց «սպիտակ տղա»-ն

50-ականների վերջին Ճամայկայի ամենագեղեցիկ կանանցից մեկն իր 5-ամյա որդու հետ Սուրբ Աննայի թաղամասից տեղափոխվեց Թրեյչթաուն և երդվեց այլևս չվերադառնալ այնտեղ, որտեղ  հանդիպել էր բրիտանական կայսրության շիկահեր կապիտանին` Նորվալ Մարլիին: 50-ամյա կապիտանի և 18-ամյա սևամորթ գեղեցկուհու կապից 1945 թվականի փետրվարի 6-ին ծնվեց Բոբ Մարլին: Եվ չնայած անգլիացի կապիտանը ֆինանսապես ապահովում էր ընտանիքին, սակայն նրանց ընտանեկան կյանքը դժվար էր երջանիկ անվանել: Թրեյչթաունը, որտեղ առանց հոր մեծանում էր Բոբը, Ճամայկայի ամենաաղքատ  և ամենավտանգավոր թաղամասերից էր: Այդ թաղամասում տղան ընկերներ չուներ. հասակակիցները նրան ծաղրում էին՝ Բոբը նրանց համեմատ  բավականաչափ սև չէր. տղաները Բոբին անվանում էին «սպիտակ տղա»:

Զոդողից դեպի երաժշտություն

Ընտանեկան ծանր պայմանները հնարավորություն չտվեցին Բոբին սովորել: Աշակերտական սեղանի փոխարեն նրան սպասում էր զոդողի աշխատանքը: Բայց անկախ կրթությունից ու աշխատանքից, Թրեյչթաունում բոլոր մարդիկ ապրում և շնչում էին երաժշտությամբ, Բոբը ևս: Երաժշտությունը թույլ էր տալիս նրանց մոռանալ իրենց քաղաքում տիրող բռնությունների ու թշվառության մասին:

«Երաժշտությունը հրաշալի բան էԵրբ այն ներթափանցում է քո մեջդու որևէ ցավ 

չես զգում»:

Չէր ուշանալու առաջին սինգլը՝  «Judge Not»-ը: Սինգլի ձայնագրման ժամանակ Բոբն ընդամենը 16 տարեկան էր:  Հետո արդեն իր ընկերների` Փիթեր Թոշի և Բաննիի հետ ստեղծեց The Wailers  խումբը, որը թարգմանաբար նշանակում է «լացողները»: Նրանցառաջին երգը՝ «Simmer Down» -ը, Ճամայկայում միանգամից դարձավ հիթ: Բոբը երաժշտության ու երգերի միջոցով  արտահայտում էր  մարդկանց  խնդիրներն ու վախերը: Նրա երգերը երջանիկ լինելու և երազանքների մասին էին:

«Մենք պետք է անկեղծ սիրենք միմյանցապրենք հաշտ ու խաղաղԴրա

 փոխարեն մենք վիճում ու պայքարում ենքԱյդպես չպետք է լինի»:

Դեպի պրոֆեսիոնալ դաշտ

Նոր ստեղծված խմբի համար նոր հորիզոններ բացելու էր 1972 թվականը, երբ  խումբը պայմանագիր ստորագրեց «Island Records» ձայնագրման  ստուդիայի հետ: Ռեգգիի պատմության մեջ առաջին անգամ խումբը ձայնագրվելու էր պրոֆեսիոնալ ստուդիայում:  Եվ արդեն 1973 թվականին  թողարկված ձայնասկավառակը` «Catch a Fire»,  նրանց բերելու էր համաշխարհային ճանաչում:  Հաջորդ սկավառակը 2 տարի հետո թողարկվեց՝ 1975 -ին,«Natty Dread» :

Իսկ ալբոմի «No Woman, No Cry» երգի աշխարհագրությունը անսպասելի էր: Բրիտանական և ամերիկյան հիթ շքերթներում երգը բարձր հորիզոնականներում էր:

Լավագույնը

1976 թվականին արդեն The Wailers-ը շ տարվա լավագույն խումբն էր: Չուշացան համերգային շրջագայությունները: Խմբի անդամների թիրախը երրորդ աշխարհի երկրներն էին, հատկապես Աֆրիկան, որտեղ նրանք անվճար համերգներ էին տալիս: Եվրոպական հիթ-շքերթներում էլ խմբի երգերն առաջին հոիզոնականներում էին, իսկ համերգները` լեփ-լեցուն դահլիճներով:  Ռեգգիի կենդանի լեգենդի հաղթարշավը շարունակվում էր:

«Ռեգգի» ալբոմը ճանաչվեց bestseller` վաճառվելով 25 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում: Ձայնասկավառակը նաև դարձավ պլատինե:

Ի դեպ, Մարլիի ոգեշնչման աղբյուրը իր հայրենի Ճամայկայի սոցիալ-քաղաքական խնդիրներն էին:

«Նախկինում ես ատում էի բոլոր սպիտակամորթ մարդկանցԴա նրանից էրոր

 իմ սպիտակամորթ հայրը լքել էր ինձ ու մորսԲայց հետո ես հասկացաոր

 Բաբելոնը ոչ թե մաշկի գույնիայլ մարդկանց սրտերի մեջ էՀիմա ես ոչ մեկի կողմից էլ չեմո´չ սևամորթներիո´չ էլ սպիտակամորթներիԵս Աստծո կողմից եմում կամքով ես խոսում եմ բոլոր մարդկանց անունից»:

Խաղաղասերը

«Ես և իմ բոլոր սևամորթ եղբայներն արտաքսման մեջ ենքՄեզ 

բոլորիս շրջապատում է սպիտակ Բաբելոնը`  մեղքերի ու սխալների աշխարհը

Բայց ես համոզված եմոր բոլոր աֆրիկացիները մի օր կվերդառնան իրենց  հայրենի օջախ:

 Այդպես է մեզ սովորեցնում Ռաստան, այդպես է ասում նորին մեծություն Հայլի Սելասին»:

Հայլի Սելասին Մառլիի  հոգևոր հայրն ու ներշնչանքի աղբյուրն էր: Բոբը  ռաստաֆարի ուսմունքի հետևորդ էր ևհամարվում էր Ռաստաֆարիի մարգարե: Ռաստամանները կարծում են, որ Հայլի Սելասին Աստծո մարմնացումն է, ում նրանք անվանում են Ջա: Փառաբանել սրբազան Ջա աստծուն, խաղալ ֆուտբոլ, ծխել մարիխուանա և դանդաղ շարժվել ռեգգիի  հնչյունների ներքո. սրանք իսկական ռաստամանների հիմնական զբաղմունքն են:  Ի դեպ, 1978-ին ՄԱԿ-ը  Մարլիին շնորհեց Խաղաղության մեդալ:

Առանց պատերազմների

«Ես պարզապես փորձում եմ աշխարհին տալ մտքերս: Ոչ մի կոնֆլիկտ չի կարելի լուծել պատերազմի միջոցով: Սպանությունները չեն լուծում ոչ մի խնդիր, կարծում եմ` խաղաղությունը լուծումներից լավագույնն է: Դա հոգևոր արժեք է: Մենք ցանկանում ենք ոչ միայն մեր կղզին փոխել, այլև ողջ աշխարհը»:

Սակայն խաղաղասեր երգչի գաղափարները ոչ բոլորն էին  ընդունում: Անգամ նրա դեմ մահափորձ կատարվեց, սակայն միջադեպից երկու օր անց նա վիրակապով բեմ  դուրս եկավ:

Սերերը

11 երեխա 7 տարբեր կանանցից:  Ճամայկայում այնքան էլ զարմանալի չէր, երբ տղամարդը երեխաներ էր  ունենում տարբեր կանանցից:

«Դու կնոջ առաջին տղամարդը կարող ես չլինելոչ էլ վերջինըԲայց եթե նա այժմ 

քեզ սիրում էի՞նչն այն չէՆա կատարյալ չէբայց դու նույնպես այդպիսին չեսև 

դուք երբեք կատարյալ չեք լինի միասինԲայց եթե նա քեզ ծիծաղեցնում էդեռ 

ավելինեթե քեզ հնարավորություն է տալիս մարդ լինելսխալներ գործելնրան

 կողքիդ պահիր և տուր նրան այն ամենըինչը կարող եսԺպտա´երբ  նա քեզ երջանկացնում է և կարոտի´ր նրաներբ կողքիդ չէ»:

Նրա առաջին կինը Ռիտան էր: Նրանք ամուսնացան 1966 թվականին, և այդ սիրուց ծնվեց 3 երեխա:

Հետո այդպես էլի ամուսնություններ, կանայք ու երեխաներ: Բոբը հայտնի էր կանանց հանդեպ իր յուրահատուկ սիրով: Նրա կանանցից մեկը եղել է նաև 1976 թվականին «Միսս աշխարհ» հռչակված Սինդի Բրեյկսփիրը, նրանց սիրո արդյունքում ծնվեց   Դեմիան Մարլին, ով հետո պետք է շարունակեր հոր ճանապարհը:

«Եթե կինը հիասքանչ էհասանելի չի լինիԵթե հասանելի էապա հիասքանչ 

չի կարող լինելԵթե արժանի լինինրանից չես հրաժարվիԻսկ եթե  հրաժարվել ես,

 ուրեմն դու արժանի չես նրան:  Իրականում յուրաքանչյուրն էլ քեզ ցավ կպատճառի, պարզապես պետք է գտնել 

այնպիսիններին, որոնք արժանի են Ձեր տառապանքներին»:

Վերջին լուսաբացը

Երաժշտությունից բացի և երաժշտությունից հետո Մարլիի համար ֆուտբոլն էր: Եվ հենց ֆուտբոլն էլ դառնալու էր  նրա  մահվան պատճառը: 80-ականներին նա Սթիվի Ուանդերի հետ պլանավորում էր մեծ համերգարշավ անցկացնել ողջ Ամերիկայով, բայց համերգները չկայացան: Ոտքի մատի վնասվածքը, որը ստացել էր 3 տարի առաջ ֆուտբոլ խաղալիս, վերաճել էր չարորակ ուռուցքի և սկսել էր ախտահարել ուղեղը:

Եվ չնայած հիվանդությանը, օր օրի վատացող ինքնազգացողությանը, Բոբը շարունակում էր աշխատել և համերգներ տալ: Վերջինը 1980 թվականի սեպտեմբերի 23-ին էր, Փենսիլվանիայում: Բոբիի վերջին ցանկությունը մնաց անկատար՝ չհասցրեց վերադառնալ Ճամայկա: 1981թ. մայիսի 11-ը  36-ամյա Ռեգգիի արքայի վերջին լուսաբացն էր:

1981թ. մայիսի 11-ը Ճամայակայում ազգային սգի օր էր: Միակ հարազատը, ով ներկա չէր թաղմանը, բրիտանացի կապիտան Նորվել Մարլին էր: Բոբի հայրն իր ողջ կյանքում չներեց իրեն, որ լքել էր կնոջն ու որդուն: 86 տարեկանում նա ինքնասպան եղավ, իսկ մահվանից առաջ թողած նամակում ներողություն էր խնդրել որդուց:

«Իմ երաժշտությունը կապրի հավերժ»

Այսպես էր ավարտում Բոբ Մարլին իր բոլոր համերգները: Եվ նա չէր սխալվում:  Իր կարճատև  կյանքի ընթացքում Բոբը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց, ստեղծեց երաժշտության առանձին ոճ, դարձավ  հավասարության պայքարի  խորհրդանիշ: Նա  պայքարում էր չարության և ատելության դեմ, իր կյանքի ողջ ընթացքում քարոզեց բարություն, եղբայրություն և խաղաղություն:

«Քո  երջանկությունը, քո կյանքը, և ընդհանրապես ամեն ինչ կախված է միայն քեզանից: Միայն դու ես որոշում լինել երջանիկ, թե դժբախտ, ուրախ թե տխուր, բարի, թե չար, միայնակ, թե հանրաճանաչ… Դա քո կյանքն է, այդ պատճառով դու պետք է այն կառավարես…»