Նինոծմինդա քաղաքում փողոցային առևտրի հարցը դեռևս մնում է չլուծված

Նինոծմինդա քաղաքում փողոցային  առևտրի հարցը դեռևս մնում է չլուծված

Վրաստանում փողոցային առևտուրը արգելվում է: Վարչական իրավախախտումների կոդեքսի համաձայն` առանց համապատասխան թույլտվության փողոցային առևտուր իրականացնելու համար սպասվում է 20 լարիից (8,2 դոլար) մինչև 50 լարի (ավելի քան 20 դոլար) տուգանք:

Այն դեպքում, եթե վաճառականը չենթարկվի ոստիկանի պահանջներին, ապա վերջինիս կողմից կտուգանվի 50 կամ 100 լարիով (ավելի քան 41 դոլար) կամ կձերբակալվի 7 օրով:

Չնայած փողոցային առևտուրն արգելող օրենքի գոյությանը` Նինոծմինդա քաղաքի կենտրոնական փողոցներում կատարվում է փողոցային առևտուր: Առևտուրն իրականացնող վաճառականների խոսքով` առևտուրը փողոցում կատարելու հիմնական պատճառը Նինոծմինդա քաղաքում պատշաճ շուկայի բացակայությունն է: Ըստ նրանց` մունիցիպալիտետում աշխատատեղերի բացակայությունը դրդում է իրենց օրվա հացը վաստակել առևտրի միջոցով:

Տեղեկանալու համար, թե ինչ են նախաձեռնելու և ինչպես են լուծելու այս խնդիրը տեղական իշխանությունները, մենք դիմեցինք գամգեբելի Գագիկ Ղարսլյանին: Գամգեբելիի խոսքով` այժմ օգտագործման համար առկա է փակ և բաց շուկա, սակայն վաճառականներն իրենք չեն ցանկանում այնտեղ առևտուր կատարել:

Նա հավելեց, որ նոր շուկա կառուցելու համար, մունիցիպալիտետը համապատասխան միջոցներ չունի, սակայն մի քանի տարվա ընթացքում նոր շուկայի կառուցման խնդիրը կլուծվի:

Նյութի մանրամասները լսեք մեր ռեպորտաժում.

Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting