Նոր տեսախցիկներ կհայտնվեն ոչ միայն Ախալքալաքում, այլև գյուղերում։
Ախալքալաքի մունիցիպալիտետը 24 070 լարի արժողությամբ մրցույթ է հայտարարել 36 հսկող տեսախցիկների ձեռքբերման և տեղադրման համար, անվտանգության ապահովման նպատակով։ Մրցույթը շահել է «Վրացական համակարգային տեխնիկական խումբ» ՍՊԸ-ն՝ առաջարկելով 21 430 լարի։ Գնման և տեղադրման մրցույթը հայտարարվել է ապրիլի 8-ին և ավարտվել ապրիլի 16-ին։ Տեսախցիկները պետք է տեղադրվեն պայմանագրի ստորագրումից 40 օրացուցային օրվա ընթացքում։
36 հսկող տեսախցիկները՝ սեփական սնուցման բլոկով, լայն մալուխով և հիշողության քարտերով, 12 ամիս երաշխիքային ժամկետով, պետք է տեղադրվեն հետևյալ վայրերում. Այս մասին գրում է Ջավախքի լրատվական կենտրոնը