Ախալքալաքում կտեղադրվի 36 հսկող տեսախցիկ

Ախալքալաքում կտեղադրվի 36 հսկող տեսախցիկ

Նոր տեսախցիկներ կհայտնվեն ոչ միայն Ախալքալաքում, այլև գյուղերում։

Ախալքալաքի մունիցիպալիտետը 24 070 լարի արժողությամբ մրցույթ է հայտարարել 36 հսկող տեսախցիկների ձեռքբերման և տեղադրման համար, անվտանգության ապահովման նպատակով։ Մրցույթը շահել է «Վրացական համակարգային տեխնիկական խումբ» ՍՊԸ-ն՝ առաջարկելով 21 430 լարի։ Գնման և տեղադրման մրցույթը հայտարարվել է ապրիլի 8-ին և ավարտվել ապրիլի 16-ին։ Տեսախցիկները պետք է տեղադրվեն պայմանագրի ստորագրումից 40 օրացուցային օրվա ընթացքում։

36 հսկող տեսախցիկները՝ սեփական սնուցման բլոկով, լայն մալուխով և հիշողության քարտերով, 12 ամիս երաշխիքային ժամկետով, պետք է տեղադրվեն հետևյալ վայրերում. Այս մասին գրում է Ջավախքի լրատվական կենտրոնը

  • Նախկին ասֆալտի գործարան
  • Վարեւան գյուղ
  • Օրջա գյուղ
  • Ծերեթելի-Ազատություն փողոցների խաչմերուկ
  • Նալբանդյան փողոց
  • Դարբինյան-Մաշտոց փողոցների խաչմերուկ
  • Ազատության փողոց («Վեգաս» խաղատուն)
  • Ավտոկայան
  • Նալբանդյան փողոցի մեծածախ խանութի մոտ
  • 510-րդ տան մոտ՝ նախկին զինվորական ավանում
  • Այսպես կոչված Խանդոի խանի մոտ
  • Ջավախեթյան-Ջավախիշվիլի փողոցների խաչմերուկ
  • Ճավճավաձե-Թբիլիսյան փողոցների խաչմերուկ
  • Միկոյան-Ջավախեթյան փողոցների խաչմերուկ
  • Դիլիսկա գյուղ – 3 խցիկ
  • Ախալքալաք-Վաչիան-Դիլիսկա ճանապարհ
  • Մարգարյան-Աղամալյան փողոցների խաչմերուկ
  • Լոմսաձե-Դեմիրճյան փողոցների խաչմերուկ
  • Նախկին զինվորական քաղաքի զբոսայգու մոտ
  • 15 գորոդոկ
  • Կարտիկամ-Աբուլ-Թախչա ճանապարհ
  • Գոման գյուղում
  • Բուղաշեն գյուղում
  • Մերենիա գյուղում
  • Էխտիլա գյուղում
  • Կաջո գյուղում
  • Ազավրեթ գյուղում
  • Գոկիո գյուղում
  • Ղադո գյուղում
  • Վաչիան գյուղում
  • Կիրովական գյուղում
  • Հոկամ գյուղում
  • Կիրովական գյուղում
  • Ափնիա գյուղում