2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչությունը կազմել է 3 մլն 694,6 հազար մարդ՝ մեկ տարվա ընթացքում նվազելով 1,1%-ով․ սա ազգային վիճակագրական ծառայության տվյալներն են։
Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 92 տղամարդ։ Վրաստանի բնակչության ընդհանուր թվի 48%-ը տղամարդիկ են, 52%-ը՝ կանայք։ Վրաստանի բնակչության միջին տարիքը 38 տարեկան է։ Աշխատունակ բնակչությունը (15-64տ․) կազմում է 64,3%: 2023 թվականին գրանցվել է բնակչության բացասական բնական աճ. մահացել է 2542-ով ավելի մարդ, քան ծնվել է։ 2023 թվականին միգրացիայի մնացորդը բացասական է՝ մինուս 39․207: 1in.am