Ախալքալաքում ֆերմերները կրճատում են կարտոֆիլի ցանքատարածությունները

Ախալքալաքում ֆերմերները կրճատում են կարտոֆիլի ցանքատարածությունները

Ախալքալաքի մունիցիպալիտետում մեկնարկել է կարտոֆիլ ցանելու սեզոնը։ Որոշ ֆերմերներ, նախորդ տարվա բերքի անհաջող իրացման պատճառով, այս տարի կրճատել են կարտոֆիլի ցանքատարածությունները։ Այս մասին գրում է Ջավախքի լրատվական կենտրոնը

Մուրջախեթ գյուղից Բաբաջանյան Ենոքը կարտոֆիլի ցանքատարածությունները կրճատել է 1 հեկտարով:

«Ամեն տարի 5 հա կարտոֆիլ եմ ցանել, այս տարի կրճատել եմ 4 հեկտարի։ Չկարողացա միջին և սերմացու կարտոֆիլ վաճառել։ Վաճառում եմ 10-20 թեթրիով, չեն առնում։ 1 կգ կարտոֆիլը 48 թեթրի արժեցավ։ Ընդհանրապես սկսել են ամեն տեղ ավելի քիչ կարտոֆիլ ցանել, քանի որ եկամուտը չի փակում ծախսերը։ Նոր կարտոֆիլի գինը նույնպես ցածր է։ Որպեսզի արտերը դատարկ չմնան, հացահատիկ եմ ցանել»,- ասաց Ենոք Բաբաջանյանը։

Նրա խոսքով, Մուրջախեթում շատերը հիմնականում կրճատել են իրենց կարտոֆիլի ցանքատարածությունները, հացահատիկային մշակաբույսեր են ցանել։ Իսկ նրանք, ովքեր հող են վարձակալել, այլեւս վարձ չեն տալիս։

Նրանցից մեկն է Ռիտա Ինասարիձեն Մուրջախեթ գյուղից։
«Ամեն տարի շատ կարտոֆիլ ենք ցանել, այս տարի ընդամենը 5 հա։ Հողամասը տրվել է վարձակալության, սակայն այս տարի վերադարձվել է։ 60-70 թեթրի են վաճառել մեծ կարտոֆիլը, մնացածը մնացել է»,- ասաց Ռիտա Ինասարիձեն։

Դիլիսկա գյուղից Արշակ Գոգորյանին մնացել է 80 տոննա չվաճառված սերմացու.

«Ես շատ սերմացու կարտոֆիլ ունեմ, բայց կարտոֆիլի արտերը կրճատել եմ։ Կարծում եմ՝ դեն եմ նետելու։ Անցյալ տարի 24 հեկտար եմ ցանել, այս տարի՝ 14 »,- ասում է Արշակ Գոգորյանը։

Նրա խոսքով, Դիլիսկա գյուղում շատերը կրճատել են իրենց կարտոֆիլի ցանքատարածությունները.

Կոկիո գյուղում սունելին (կապույտ կատվախոտ) համարվում էր կարտոֆիլի այլընտրանք։ Ոսկանյան Սյուզանը կարտոֆիլի ցանքատարածությունների հաշվին ընդլայնել է սունելիի դաշտերը. Վերջին տարիներին նա միշտ սունելի է ցանել, բայց այս տարի շատ ավելին է ցանելու։

«3 տոննա խոշոր կարտոֆիլ ունեմ, նույնքան էլ սերմացու, հոգնել ենք, այս տարի ընդամենը 60 ար ենք ցանել։ Իսկ սունելի ցանելու եմ 30 հեկտարի վրա, սունելիի գինը 1կգ-ը 80 լարի է, չնայած նրան, որ սունելին մշակվում է ձեռքով, աշխատատար աշխատանք է, բայց գինը լավ է»,- ասաց Սուսաննա Ոսկանյանը։

Օլավերդ գյուղից Հովիկ Գիլոյանն էլ է կրճատել կարտոֆիլի արտերը.
«Գյուղում կարտոֆիլի սերմացու շատ կա, վաճառում եմ 18-20 տոննա սերմացու: Ես կրճատել եմ կարտոֆիլի արտերը։ Ինչո՞ւ ցանել, աշխատել, հետո նետել աղբարկղը»,- ասում է Հովիկ Գիլոյանը։

2023 թվականին կարտոֆիլի ցանք է կատարվել 10 918 հեկտարի վրա, ստացվել է 223 148 ​​տոննա: 2023 թվականին 2022 թվականի համեմատությամբ կարտոֆիլի ցանքատարածություններն աճել են։ 2022 թվականին ցանվել է 10 775 հա հողատարածք, ստացվել է 169 120 տոննա , թե ինչպես կփոխվի այս վիճակագրությունը 2024 թվականին միայն տարեվերջին կամ 2025 թվականի սկզբին։