Ինչ է վարկային պատմությունը և ինչից է այն բաղկացած, ինչպես պետք է կառավարեք այն տեղեկատվությունը, որը կարող է ազդել որոշման վրա ապագայում բանկերի հետ շփվելիս, այս մասին խսում է Creditinfo Georgia-ի բիզնես վերլուծաբան Միրիան Ջոբավան։
«Վարկային պատմությունը ձեր վարկային վճարումների ամբողջական գրառումն է: Եթե դուք օգտվել եք որևէ վարկից, ապա այդ ամենը պահվում է մեր տվյալների բազայում, և նոր վարկ վերցնելիս վարկային կազմակերպությունը ստուգում է ձեր պատմությունը։ Սա ներառում է մանրամասն տեղեկատվություն՝ որտեղ եք վերցրել վարկը, ինչ ժամկետով, ինչ վճարումներ եք ունեցել, անգամ 1 օր ուշացումը բացասաբար է անդրադառնում վարկային պատմության վրա»:
Միրիան Ջոբավայի խոսքով, «Կրեդիտինֆո»-ում պահվում է մոտ 3 միլիոն մարդու տեղեկություն։
«Մենք տեղեկություն ունենք մինչև 3 միլիոն մարդու մասին, որից մոտավորապես 1,9 միլիոնն ունի ակտիվ վարկեր, ինչը Վրաստանի բնակչության կեսից ավելին է։ Ընդհանուր պարտավորությունը կազմում է մոտ 44,8 մլրդ լարի, իսկ այս գումարից մոտ 300 հազար մարդու վարկերը ժամկետանց են։ Նրանց ընդհանուր պարտավորությունը կազմում է 2100 մլրդ, որը կազմում է ընդհանուր պարտավորության մոտ 6%-ը»:
Միրիան Ջոբավայի խոսքով՝ ժամկետանց ժամանակաշրջանում անգամ տուգանքը ներվում է կամ ժամանակացույցն այնպես է դասավորվում, որ ժամկետանց գործարք այլեւս չի գրանցվում։