Վրաստանում մայիսի 3-ից մինչև մայիսի 12-ը հայտարարվել են ոչ աշխատանքային օրեր։ Այս որոշումը ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Կառավարության որոշմամբ՝ վրաց Ուղղափառ եկեղեցու Զատկական տոներին հաջորդող օրերը՝ մայիսի 7-ը, 8-ը և 10-ը, հավելվել են որպես տոնական օրեր։
Մայիսի 3-6-ը Աշխատանքային օրենսգրքով սահմանված Սուրբ Զատիկի տոներն են.
Մայիսի 3 — Ավագ ուրբաթ
Մայիսի 4 — Ավագ շաբաթ
Մայիսի 5 — Սուրբ Զատիկ
Մայիսի 6 — Հիշատակի օր (Մեռելոց)
Աշխատանքային օրենսգրքով նախատեսված ոչ աշխատանքային օրեր են նաև.
Մայիսի 9 — Ֆաշիզմի դեմ հաղթանակի օր
Մայիսի 12 — Անդրեաս Առաքյալի հիշատակության օր, իսկ 2019 թվականից՝ «Վրաստանի Աստվածամոր նվիրման օր»։ aliq.ge