Նինոծմինդա քաղաքի բացօթյա մարզասարքերը գտնվում են անմխիթար վիճակում և ունեն վերանորոգման կարիք։
Սիմուլյատորների քանդման պատճառներից մեկն էլ հանդիսանում է բնակիչների անբարեխիղճ վերաբերմունքը։
Այս հարցով NOR ռադիոկայանը դիմեց Նինոծմինդայի քաղաքապետարան, աշխատակիցները ասացին՝ դիտավորյալ կամ պատահաբար վնասված սարքավորումները չեն կարող վերանորոգվել աշխատանքները իրականացրած ընկերության կողմից, այստեղ նրանք պատասխանատվություն չեն կրում։
Հարցին, թե արդյոք նախատեսվում է մարզասարքերը վերանորոգել՝ Ժիրայր Շահբեկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հանձնաժողով պետք է կազմվի մարզասաքերի վերանորոգման համար և պետք է համապատասխան գումար հատկացվի։
Փոխքաղաքապետ Արմեն Բդոյանի խոսքով․ «Մարզասաքերը կվերանորոգվեն, սակայն դեռևս հստակ ժամկետ չկա, մանրամասների համար ընթացքում պետք է դիմեք մեր փիարին»։
Հիշեցնենք, որ Նինոծմինդայում տեղադրման մրցույթ էր հայտարարվել 2021 թվականին, սակայն ձմեռային ծանր պայմանների պատճառով աշխատանքները շարունակվել են մինչև 2022 թվականի հոկտեմբեր։ Աշխատանքի համար տեղական բյուջեից հատկացվել է 33 000 լարի, սակայն ընկերությունը մրցույթը շահել էր 27 388 լարիով։ Աշխատանքներն իրականացրել է ”მეგობრობა-5″ ընկերությունը։
Կարդացեք նաև՝