Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին չորեքշաբթի 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտը։
Ինստիտուտի տվյալներով՝ 4 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել 7.37-ին՝ Ղրղզստանի Կարամիկ գյուղից 18 կմ հարավ-արևմուտք և Բատկեն քաղաքից 105 կմ հեռավորության վրա:
Եվս մեկ երկրաշարժ, ինչպես հայտնում է ինստիտուտը, տեղի է ունեցել Ղրղզստանում ժամը 12.02-ին՝ 3,8 մագնիտուդով։
Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է Տրանս-Ալայ լեռնաշղթայի լեռներում՝ Բոր-Դեբե գյուղից 9 կիլոմետր հարավ-արևելք։
Բնակավայրում ցնցումների ուժգնությունը կազմել է մոտավորապես 3 բալ։ shantnews.am