Վրաստանյան «Մեդիա օմբուդսմեն» հասարակական կազմակերպության (ՀԿ) տեղեկություններով՝ «գործակալների մասին օրենքի» դեմ անցկացվող բողոքի ակցիաները լուսաբանելիս հատուկջոկատայինների թիրախում են հայտնվել տասը լրագրողներ և օպերատորներ։
Կազմակերպության տվյալներով, ապրիլի 28-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում
«Մեդիա օմբուդսմենը» նշում է, որ, հաշվի առնելով լրագրողների ու օպերատորների շահերը, կոչ է արել Հատուկ քննչական ծառայությանը՝ արագ քննություն իրականացնել։
Երեկ երեկոյան ոստիկանությունը բռնի կերպով ցրել է ակցիան՝ կիրառելով ջրցան մեքենաներ, «պղպեղի սփրեյ», արցունքաբեր գազ։ Ոստիկանները բռնության են ենթարկել քաղաքացիներին: Ներքին գործերի նախարարության տվյալներով 63 խաղաղ ցուցարար է բերման ենթարկվել: Առողջապահության նախարարության տվյալներով ցույցերից ապրիլի 30-ին և մայիսի 1-ին տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել 11 տուժածներ։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը արձանագրել է կադրեր, որտեղ հատուկջոկատայինները ծեծի են ենթարկում քաղաքացիներին, կանանց ու լրագրողներին: aliq.ge