7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 75 բժիշկների խումբը «կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել է Վանթյան փողոցում գործող Վահան Զատիկյանի անվան թիվ 90 հիմնական դպրոցից, ում մոտ արդեն հիվանդանոցում սրտի կանգի հետևանքով բժիշկները արձանագրել են կենսաբանական մահը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նշված դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի է։