Սեղանի թենիսի բաց առաջնություն Նինոծմինդայի շրջանում

Սեղանի թենիսի բաց առաջնություն Նինոծմինդայի շրջանում

Այսօր՝ մայիսի 2 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղի սպորտ դահլիճում տեղի ունեցավ սեղանի թենիսի դպրոցականների շրջանային բաց առաջնություն։

Մարզիչ Աշոտ Սողոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց․ «Մրցաշարին մասնակցում էին ինչպես տղաներ այնպես էլ աղջիկներ տարբեր մունիցիպալիտետներից՝ Ախալքալաք, Ախալցիխե, Ծալկա և մեր Նինոծմինդայի մարզադպրոցի սաները։ Առաջնությունը կազմակերպվել է Նինոծմինդայի քաղաքապետարանի և բարերար Աշոտ Նորսոյանի նախաձեռնութամբ։ Խաղերը կնթանան երկու օր, հաղթողները կպարգևատրվեն մեդալով, գավաթով և տարբեր մրցանակներով։ Ասեմ, որ Նինոծմինդայում սեղանի թենիսի զարգացման գործում իր ուրույն ներդրումն ունի մեր բարերարը, ինչի արդյունքում էլ մեր սեղանի թենիսը առաջատար դիրքերում է Վրաստանի մակարդակով»։

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Սեղանի թենիսի բաց առաջնություն Նինոծմինդայի շրջանում

Կարդացեք նաև՝