Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասանական անձնակազմը արդեն վեց տարի է չի խաղում տվյալ թատրոնում:
Պատճառը թատրոնի վթարային վիճակն է, սակայն ի ուրախություն բոլորի՝ Վրաստանի Մշակույթի նախարարության հրամանով թատրոնի շենքի վերանորոգչական աշխատանքները կմեկնարկեն մեկ ամսից: Վերանորոգման աշխատանքները կտևեն մեկ տարի ութ ամիս, իսկ մինչ այդ դերասանական անձնակազմը իրենց խաղացանկով հանդես կգա այլ թատրոններում:
Մանրամասները մեզ ներկայացրեց Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը.
Նյութը պատրաստել է Նոր ռադիոյի կամավոր Մարտին Արոյանը