Վրաստանի Լրագրողական Էթիկայի Խարտիան դատապարտում է լրագրողների նկատմամբ ոստիկանության ուժերի դաժանությունն ու անօրինական գործողությունները և կոչ է անում նրանց դադարեցնել լրագրողներին իրենց մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը, վերադառնալ օրենքի շրջանակ և հարգել Վրաստանի քաղաքացիների իրավունքները, որոնք երաշխավորված են Վրաստանի Սահմանադրության կողմից։
«Իրավապահ մարմինների ներկայացուցիչները կրկին վիրավորել են լրագրողներին, ովքեր լուսաբանում էին մայիսի 1-ի գիշերը և լույս 2-ի առավոտյան շարունակվող խաղաղ ցույցը։
Ըստ «Գլխավոր ալիք»-ի՝ վիրավորվել են նրանց օպերատորներից երեքը։ Զուկա Չխիրկվիային տապալել է ջրի շիթը, ինչից հետո անհայտ բութ առարկան դիպել է նրա դեմքին, Ավթո Մեսխը վնասվածք է ստացել գլխի շրջանում,իսկ Լուկա Լավրելաշվիլին վիրավորվել է ապրիլի 9-ի փողոցում աշխատելիս։
«Պուբլիկա» առցանց հրատարակության լրագրող Մինդիա Գաբաձեն, ով աշխատում էր խորհրդարանում, ծեծի է ենթարկվել ՆԳՆ ներկայացուցչի կողմից,ով թույլ չի տվել կատարել իր մասնագիտական գործունեությունը։
«Ֆորմուլա» հեռուստաընկերության լրագրողներ Նիկա Սաջայան և Սալոմե Բոկուչավան մեծ քանակությամբ արցունքաբեր գազ ներշնչելու պատճառով վատացել են։ Երկու լրագրողներն էլ բժշկական օգնության կարիք են ունեցել։ Ռետինե փամփուշտներից վիրավորվել է «Ֆորմուլա» հեռուստաընկերության լրագրող Դավիթ Թամազաշվիլին։
Նախորդ օրը՝ ապրիլի 30-ի գիշերը և մայիսի 1-ի լուսադեմին, ոստիկանական ուժերը անձնական կամ հատուկ միջոցների կիրառմամբ բանավոր բռնության են ենթարկել և մարմնական վնասվածքներ հասցրել առնվազն 14 լրագրողների»,- ասվում է Քարթիի տարածած հաղորդագրության մեջ։ Նյութի աղբյուրը՝ sknews.ge