Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է 2024 առաջին եռամսյակի վարորդական իրավունքի միավորներ կրճատելու փաստերի քանակը՝ նշելով իրավախախտման շրջանը և հոդվածները։
Սամցխե-Ջավախեթում գրանցվել է 3488 վարորդական իրավունքի միավորներ կրճատելու քանակ։ Որոնք հիմնականում կատարվել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 9 հոդվածով։
Ներկայացնում ենք հոդվածները՝
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 118-րդ հոդվածով, ինչը նշանակում է սահմանված կարգով պարբերաբար տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոցի վարում։
119-րդ հոդվածով, ինչը նշանակում է տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտում։
120-րդ հոդվածով, որը նշանակում է տրանսպորտային միջոցի վրա հատուկ բարձրախոսի, լամպի կամ ձայնային սարքի տեղադրման կանոնների խախտում կամ դրա չարտոնված օգտագործումը։
Հոդված 121-ով, ինչը նշանակում է տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը, ինչպես նաև այն դեպքում, երբ այդ իրավունքը կասեցվել է այլ խախտման համար, կամ մեքենա վարելու համար տրանսպորտային միջոցը փոխանցելն անչափահասին, ով նույնպես չունի մեքենա վարելու իրավունք։
Հոդված 122-րդով, ինչը նշանակում է դիմապակուն փակցված կամ առանց պետհամարանիշի տրանսպորտային միջոց վարելը կամ սահմանված կարգով չհաշվառված կամ հաշվառումից հանված տրանսպորտային միջոց վարելը։
Հոդված 123-ով, ինչը ներառում է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը կամ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի պահանջը չկատարել։
Հոդված 125՝ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթեւեկության կանոնները խախտում։
Հոդված 127 ՝ ճանապարհային տրանսպորտով ուղևորների կամ բեռների փոխադրման և ավտոկայանի/կայանատեղի շահագործելու կանոնների խախտում, կամ առանց համապատասխան լիազոր մարմնի հետ համաձայնության ճանապարհին երթևեկել մեծ չափերի (գերչափ) տրանսպորտային միջոցով։
Հոդված 191 ՝ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ/վարորդի տեղաշարժը Վրաստանի տարածքում օտարերկրյա պետությունում գրանցված ավտոմեքենայով առանց քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության։
Վարորդական իրավունքի միավորներ կրճատելու քանակ ամենաշատ գրանցվել է մայրաքաղաք Թբիլիսիում՝ 40555, երկրորդ տեղում է Քվեմո-Քարթլին՝ 11874, Քվեմո-Քարթլիին չի զիջում Սամեգրելո-Զեմո Սվանեթին՝ 11713, Կախեթիում գրանցվել է 8133 դեպք, Աջարիայում՝ 7484, Շիդա-Քարթլիում՝ 4794, Իմերեթիում՝ 4854, Գուրիայում՝ 3423, Սամցխե-Ջավախեթիում՝ 3488, Մցխեթա-Մթիանեթիում՝ 1272 և ամենաքիչը՝ Ռաճա-Լեչխումիում է գրանցվել՝ 261 դեպք։ jnews.ge