Թբիլիսիի քաղաքային դատարանն ամբողջությամբ ընդունել է մեղադրող կողմի ներկայացրած ապացույցները եւ մեղադրյալին մեղավոր է ճանաչել «Լիլո մոլի» տարածքում տեղի ունեցած դիտավորյալ սպանության մեջ։
«Դատարանում հետազոտված ապացույցների հիման վրա պարզվել է, որ դատապարտյալը գումար է ստացել արտերկրում գտնվող անձից, ով քրեական հեղինակությունների անունից գումար էր շորթում «Լիլո մոլ»-ի վաճառողներից, տուժողին սպանելու հրաման է ստացել, քանի որ վերջինս հրաժարվել է վճարել գումարը։
Դատապարտյալը հաճախորդի ընկերոջ միջոցով հրազեն և գումար է ստացել սպանության համար։ 2023 թվականի օգոստոսի 3-ին, պատվերը կատարելու նպատակով, դատապարտյալը «Լիլո մոլ»-ի հարակից տարածքում կրակել է տուժողի գլխին և դեպքի վայրից դիմել փախուստի։ Ստացած վնասվածքների հետեւանքով օգոստոսի 17-ին տուժողը մահացել է։
Իրավապահները նույն օրը ձերբակալել են հանցագործություն կատարած անձին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «դ» ենթակետով (Դիտավորությամբ սպանություն) և 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով (ապօրինի կերպով հրազեն գնել-պահելը): Թբիլիսիի քաղաքային դատարանը մեղադրյալին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում և դատապարտել ցմահ ազատազրկման։
Հասարակությանը հիշեցնում ենք, որ «Լիլո մոլ»-ի տարածքում դիտավորյալ սպանության գործով մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի՝ մեկը՝ դիտավորյալ սպանության համար, իսկ մյուսը՝ դիտավորյալ սպանությանը օժանդակելու հոդվածներով։
Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է քրեական գործերի առարկայական քննությունը»,- ասվում է Վրաստանի դատախազության տարածած տեղեկատվության մեջ։ tv9news.ge