Բանավեճ-քննարկումներ Նինոծմինդայի դպրոցներում «ՆԱՏՕ-ի օրերը Վրաստանում» միջոցառման շրջանակներում

Բանավեճ-քննարկումներ Նինոծմինդայի դպրոցներում  «ՆԱՏՕ-ի օրերը Վրաստանում» միջոցառման շրջանակներում

Ապրիլի 4-11-ը անցկացվող «ՆԱՏՕ-ի օրերը Վրաստանում» միջոցառման շրջանակներում, «Խաղաղության հիմնադրամ» կազմակերպությունը Նինոծմինդայի և Ախալքալաքիի մունիցիպալիտետներում անցկացնում է թրենինգ-բանավեճեր աշակերտների և ուսանողների հետ:

Ապրիլի 5-ին Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցի աշակերտների համար հիմնադրամն անցկացրեց բանավեճ-քննարկում հետևյալ թեմաների շուրջ՝ «Ի՞նչ է իրենից ներկայացնում ՆԱՏՕ-ն», «Ի՞նչպիսի հեռանկարներ և զարգացումներ են առկա», «Համագործակցություն և հետագա անդամակցություն ՆԱՏՕ-ի կազմում»:

Ինչպես նշեց, «Խաղաղության հիմնադրամ»-ի ղեկավար Գեորգի Թումասյանը, հանդիպում կանցկացվի նաև Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի ուսանողների հետ, կկազմակերպվի վիկտորինա երկու մունիցիպալիտետների 5 դպրոցների բոլոր մասնակիցների համար:

«Խաղաղության հիմնադրամ» կազմակերպությունը այս հանդիպումներն անցկացնում է Վրաստանի Եվրոպական և Եվրոատլանտյան ինտեգրման հարցերով նախարարության, ՆԱՏՕ-ի և Եվրոպական Միության տեղեկատվական կենտրոնի, ինչպես նաև Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցչական գրասենյակի աջակցությամբ:

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting