«Սիլքնեթը» պատժվել է օգտատերերին անորակ ինտերնետ տրամադրելու համար

«Սիլքնեթը» պատժվել է օգտատերերին անորակ ինտերնետ տրամադրելու համար

Կապի հանձնաժողովը սանկցիա է կիրառել «Սիլքնեթ» ընկերության նկատմամբ՝ բաժանորդին անորակ ինտերնետ տրամադրելու համար, ընկերությունը խախտել է էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի օրենսդրությունը։

Ինչպես գրում է Հանձնաժողովը, 2024 թվականի մարտին ComCom-ը ստացել է հաճախորդի բողոք ինտերնետի հետ կապված խնդրի վերաբերյալ, որից հետո Հանձնաժողովը բաժանորդի հետ 24-ժամյա ինտերնետի արագության և որակի թեստ է անցկացրել։ Թեստի արդյունքումվ պարզել է, որ «Սիլքնեթի» կողմից տրամադրվող ինտերնետ ծառայությունը չի համապատասխանում օպերատորի և բաժանորդի միջև կնքված պայմանագրի պայմաններին։