Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել

Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ուղղափառ Զատկի կապակցությամբ ներում է շնորհել 25 դատապարտյալի: Այդ մասին հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից:

16 մարդ ամբողջությամբ ազատվել է ազատազրկման վայրերում պատիժը կրելուց և այսօր դուրս կգա բանտերից: 7 դատապարտյալի պատժի ժամկետը մեղմացվել է։ Ներման արժանացածների թվում հինգ կին կա։ Ընդհանուր առմամբ, Վրաստանում կա 13 բանտ և գաղութ։ Արդարադատության նախարարության տվյալներով՝ մարտի 1-ի դրությամբ ազատազրկման վայրերում պահվել է 9770 մարդ, որոնցից 356-ը կանայք են։ 1in.am