Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա տղայի դի

Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա տղայի դի

Մայիսի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:45-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մարգարյան փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի:

Ոստիկաններն ու պարեկները նշված տան հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են նույն տան բնակիչ 17-ամյա երիտասարդ տղայի դին:

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մահացածը սովորում էր Երևանի հայտնի համալսարաններից մեկի ավագ դպրոցում:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն կան կասկածներ, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել երիտասարդի մահը:

Նախաքննության շահերից ելնելով՝ մանրամասները չեն հրապարակվում:

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: