Աշխարհի 10 մեծ քաղաքներ, որտեղ 80 տարի անց այլեւս մարդիկ չեն ապրի

Աշխարհի 10 մեծ քաղաքներ, որտեղ 80 տարի անց այլեւս մարդիկ չեն ապրի

Գիտնականները շատ են խոսում կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած վտանգների մասին։ Ուժեղ քամիները, աղետալի ջրհեղեղներն ու երաշտները գնալով ավելի վտանգավոր են դառնում։

Ինչպես գրում է Business Insider-ը, Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական խորհուրդը կանխատեսել է, որ մինչև 2040 թվականը ջերմաստիճանի բարձրացումը ծանր հետևանքներ կունենա, և մինչև դարի վերջ մոլորակի մի քանի հատվածներում կյանքն անբնակելի կլինի։

Գիտնականները նշել են 10 քաղաք, որտեղ մարդիկ, ամենայն հավանականությամբ, չեն կարողանա ապրել մինչև 2100 թվականը։

Ըստ 2016 թվականին Nature Climate Change ամսագրում հրապարակված ուսումնասիրության՝ Մայամիում ավելի քան 3,3 միլիոն մարդ մինչև 2100 թվականը գտնվում է ուժեղ ջրհեղեղների վտանգի տակ: Մեթյու Հոյերը խոսում է մայրցամաքային ԱՄՆ-ում ծովի մակարդակի բարձրացման վտանգների մասին։ Հոյերի խոսքով՝ Մայամին չի կարողանա դիմակայել սպառնալիքին։

Ջրածածկվելու վտանգի տակ է նաեւ Նոր Օռլեանը։ Հետազոտության համաձայն՝ ջրհեղեղը սպառնում է ավելի քան 100 հազար մարդու։

Չիկագոյում բարձր ջերմաստիճանը ճակատագրական կդառնա. Քաղաքը համարվում է ԱՄՆ-ի ամենաշոգ վայրերից մեկը, որտեղ 1995 թվականին ավելի քան շոգից 700 մահ է գրանցվել: Միչիգանի համալսարանի գիտնական Ռիչարդ Ռադը ասում է, որ քաղաքում ջերմաստիճանը ցանկացած պահի կարող է հասնել ռեկորդային մակարդակի։

2070 թվականից հետո Դուբայում ամառային ջերմաստիճանը կկազմի 45 աստիճան։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականների կողմից պատրաստված հետազոտության համաձայն՝ ինտենսիվ շոգը կվտանգի կյանքը։

Նույն ուսումնասիրության համաձայն, Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում օրական ջերմաստիճանը նույնպես անտանելի կլինի։ Տարածաշրջանում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը 52 աստիճան է։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսումնասիրության համաձայն՝ 2070 թվականից հետո Աբու Դաբիում շոգն էլ ավելի կաճի։

Չինաստանի Շանհայում 2070-ից 2100 թվականների ջերմաստիճանը կյանքի համար վտանգավոր կլինի: Nature Communications ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ դարավերջին այստեղ ուժեղ ջերմային ալիքներ են սպասվում։ Շանհայում ապրում է մոտ 25 միլիոն մարդ, և բարձր ջերմաստիճանը կարող է մահացու հետևանքներ ունենալ։

Պեկինում ապրելն անհնարին կլինի թանձր մշուշի պատճառով.

Չինաստանի մայրաքաղաքում մշուշն այնքան ուժեղ է, որ մարդիկ դիմակներով քայլում են փողոցներով։

Արտանետումները ավելի վնասակար են, քան ծխախոտի մնացորդները և սպանում են 15 անգամ ավելի շատ մարդկանց, քան պատերազմներն ու բռնությունները:

Հնդկաստանում Նյու Դելիի բնակիչները կտուժեն փսխումներից և գլխացավերից, ինչը կպայմանավորվի սաստիկ շոգն ու մշուշը։ Այստեղ ջերմաստիճանը նույնքան բարձր կլինի, որքան Պեկինում և Շանհայում։

Մշուշով հագեցած օդը կառաջացնի մաշկային ցան, սրտխառնոց, գլխացավ, և շատ մարդիկ կկորցնեն գիտակցությունը։

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում ծովի մակարդակն աղետալիորեն կբարձրանա։ Կլիմայի փոփոխության պատճառով Բանգլադեշը շատ կտուժի։ Այստեղ ջերմաստիճանի բարձրացումն ու ջրհեղեղներն արդեն կործանարար ազդեցություն կունենան։ 2017 թվականի ամռանը երկրում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 8 միլիոն մարդ, մոտ 140 մարդ մահացել է։

Կլիմայական փոփոխությունների պատճառով տուժած գյուղերի բնակչությունը տեղափոխվում է Դաքա։

Նիգերիայի Լագոսում ջրհեղեղները կշարունակեն աճել։ Երկրի ամենամեծ քաղաքի բնակչությունն անընդհատ ավելանում է, և առաջիկա 10 տարում գիտնականները կանխատեսում են, որ ջրհեղեղները կխլեն մինչև 260 հազար մարդու կյանք։