Սուրբ Զատիկի նախօրեին Թբիլիսիի մետրոպոլիտենը կաշխատի երկարաժամկետ, իսկ մայիսի 5-6-ը կիրականացվեն լրացուցիչ ավտոբուսային երթուղիներ։ Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքացիների անխափան տեղաշարժն ապահովելու նպատակով մետրոն կաշխատի մինչև մայիսի 5-ի ժամը 04:00-ն, իսկ մայիսի 4-ին՝ ժամը 23:00-ից, ստորգետնյա տրանսպորտն անվճար կլինի:
«Բացի այդ, մայիսի 5-6-ը կստեղծվի ինը ժամանակավոր ավտոբուսային երթուղի։ Ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ավտոբուսները ուղևորափոխադրում են Մուխաթղեդի, Վաշլիջիվրի, Կուկիի, Նոր Կուկիի, Մախաթա, Սաբուրթալո, Դիպաղելի, Վելի և Վարկեթիլի գերեզմանատների ուղղությամբ։
Ավտոբուսներ կշարժվեն Մետրոպոլիտենի Մարջանիշվիլի , Դելիսի, Սարաջիշվիլի , Վարկեթիլի և Դիդուբի կայարանների վերին և ստորին ելքերից:
Նշված ավտոբուսներից քաղաքացիները երկու օր անվճար կօգտվեն»,- նշված է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։