
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ Վրաստանում մինչև մայիսի 6-ը սպասվում է անձրեւ, տեղ-տեղ ուժեղ, հնարավոր է կայծակ, կարկուտ, կայծակի ժամանակ քամու կարճատև ուժգնացում։
Վրաստանի գետերի վրա սպասվող առատ տեղումները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի աճ, փոքր գետերի վարարումներ, լեռնային շրջաններում սողանքային-հեղեղային գործընթացների սկիզբ և ակտիվացում։