Կենսաթոշակային գործակալությունը հանգստյան օրերի վերաբերյալ հայտարարություն է տարածում: Գործակալության տվյալներով՝ տոն օրերին՝ մայիսի 7-ին, 8-ին և 10-ին, հնարավոր չի լինի ստանալ համապատասխան ծառայություններ։ Կաշխատի միայն թեժ գիծը։
«2024 թվականի մայիսի 7-ին, 8-ին և 10-ին Կենսաթոշակային գործակալության ընդունարանի և Արդարադատության տան տարածքային ստորաբաժանումներում գործակալության հետ կապված ծառայություններ հնարավոր չի լինի ստանալ։
Նշված ժամանակահատվածում ժամը 10:00-ից 17:00-ն կաշխատի Կենսաթոշակային գործակալության թեժ գիծը՝ 1480»,- ասված է հաղորդագրությունում։