12 հազար քաղաքացու տրվել է 100 լարիից քիչ աշխատավարձ

12 հազար քաղաքացու տրվել է 100 լարիից քիչ աշխատավարձ

Եկամուտների ծառայության տվյալներով՝ 2024 թվականի մարտին 11 հազար 841 աշխատակցի վճարվել է 100 լարիից պակաս գումար։

Մարտի տվյալներով՝ Վրաստանում  152 հազար 209 աշխատակից ստացել է 600 լարիից ցածր աշխատավարձ։ Աշխատողների մեծ մասի աշխատավարձը (339 հազար 662 մարդու)` կազմել է 1200-ից 2400 լարի։ 123 հազար 924 հոգու աշխատավարձը եղել է 2400-3600 լարիի սահմաններում, նրանք ընդհանուր առմամբ ստացել են 356 միլիոն 518 հազար 687 լարի։

Ինչ վերաբերում է ամենաբարձր վարձատրվող քաղաքացիներին, որոնք ամսական ստանում են 100 հազար լարի և ավելի գումար, ապա այդպիսի աշխատակիցները 349-ն են։ Մեկ ամսում նրանց ընդհանուր հաշվեգրված աշխատավարձը գերազանցել է 258,79 մլն լարին։ aliq.ge