Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի գիտնականները կապ են հայտնաբերել դեռահասների լավ ճանաչողական աշխատանքի և 60 տարի անց դեմենցիայի ռիսկի նվազեցման միջև: Հետազոտությունը հրապարակվել է Alzheimer’s & Dementia (A&D) գիտական ամսագրում:
Դեմենսիան ընդհանուր տերմին է մտավոր ունակությունների անկման համար: Հիվանդությունը կապված է հիշողության, բանականության և մտավոր այլ գործառույթների վատթարացման հետ։
Վերլուծության համար հեղինակներն օգտագործել են 1960 թվականին հավաքագրված մասնակիցների ճանաչողական կարողությունների, կրթական մակարդակի, մասնագիտության, դեմենցիայի նշանների և տարբեր սոցիալ-ժողովրդագրական տվյալներ:
Մասնակիցները, ովքեր ստացել են ավելի լավ կրթություն և իրենց կյանքի ընթացքում ավելի բարդ աշխատանք են կատարել, փոքր-ինչ ավելի քիչ հավանական է, որ նրանց մոտ ի հայտ գան դեմենցիայի ախտանիշներ ծերության ժամանակ:
Կրթության բարձր մակարդակը և ողջ կյանքի ընթացքում մտավոր խթանիչ գործողությունները դանդաղեցնում են դեմենցիայի որոշ տեսակների առաջընթացը, ցույց են տվել հետազոտությունները:
Գիտնականները ենթադրում են, որ այս գործողություններն օգնում են զարգացնել «ճանաչողական ռեզերվը», որը թույլ է տալիս ուղեղին փոխհատուցել դեմենցիայի հետ կապված որոշ վնասներ՝ ստեղծելով այլընտրանքային նյարդային ուղիներ կամ ավելի արդյունավետ օգտագործելով ուղեղի ցանցերը: