Վրաստանում առաջիկա օրերը ևս տեղումնառատ են

Վրաստանում առաջիկա օրերը ևս տեղումնառատ են

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ մայիսի 6-ի օրվա վերջից մինչև մայիսի 7-ի օրվա երկրորդ կեսը Վրաստանում կպահպանվի անձրևոտ եղանակը։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում տեղ-տեղ հնարավոր է ձյուն:

Գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արևելյան մասի լեռնային շրջաններում հնարավոր է սողանքների առաջացում։