Փոքր Խանչալի գյուղի դպրոցը գտնվում է անմխիթար վիճակում: Այն կառուցվել է 1962թ., որտեղ կրթություն են ստացել գյուղացիների մի քանի սերունդ: Ներկայումս դպրոցում սովորում են 75 աշակերտ:
Փոքր դասասենյակները ձմռանը տաքացվում են վառարաններով: Դպրոցը չի գազաֆիկացվում, չնայած այն հանգամանքին, որ գյուղն ամբողջությամբ գազաֆիկացված է: Գրեթե ամեն տարի դպրոցում կոսմետիկ վերանորգման աշխատանքներ են կատարվում, բայց առկա խոնավությունը շատ կարճ ժամանակում փչացնում է դրանք:
Դպրոցը չունի սպորտային դահլիճ, այդ պատճառով ամռանը ֆիզկուլտուրայի դասերը անցկացվում են դպրոցի բակում, իսկ ձմռանը՝ դպրոցի միջանցքում, ինչի արդյունքում երեխաների աղմուկը խանգարում է մյուս դասերին:
Դպրոցը հիմնովին վերանորոգման կարիք ունի:
Բորիս Ղարսլյան