Ինդոնեզիայի Ճավա կղզու ափերի մոտ 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կլատեն քաղաքից 115 կմ հարավ-արևելք՝ մոտ 126 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 67 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ shantnews.am