Վերանորոգման աշխատանքներ Նինոծմինդա-Հեշտիա ճանապարհին

Վերանորոգման աշխատանքներ Նինոծմինդա-Հեշտիա ճանապարհին

NOR ռադիոկայանը բազմիցս անդրադարձել էր, որ Նինոծմինդայից դեպի Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհին փոսեր են գոյացել և ճանապարհը ենթակա է վերանորոգման։

Հետևողական լինելով այս խնդրին նկատեցինք, որ այսօր՝ մայիսի 8 -ին, վերոնշյալ ճանապարհահատվածում իրականացվում է վերանորոգման աշխատանքներ։

Աշխատանքներն իրականացնում է «Ջավախավտոգզա» ընկերությունը: Աշղեկ (պրորաբ) Խաչիկ Գաբրիելյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց․ «Այն գյուղերի ճանապարհներին, որտեղ կան գոյացած փոսեր վերանորոգվում են։ Այս պահին Նինոծմինդայից դեպի Հեշտիա տանող ճանապարհին ասֆալտի քանդված շերտը հանվում է, եղանակների տաքանալուն պես այդ փոսերը կասֆալտապատվեն»։

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Վերանորոգման աշխատանքներ Նինոծմինդա-Հեշտիա ճանապարհին

Մրցույթը «Ջավախավտոգզա» ընկերությունը շահել էր 823`000 լարիով, որտեղից փոսերի վերանորոգման համար նախատեսված է 500 000 լարի գումար։ Ֆինանսավորումը ամբողջովին(100%) տրամադրված է տեղական բյուջեից։ Աշխատանքների իրականացման ժամկետը պայմանագրի ստորագրումից հետո կազմում է 12 շաբաթ։ (NAT240003663) tenders.procurement.gov.ge

Կարդացեք նաև՝