«Իհարկե, խորհրդարանը կքննարկի և կընդունի այն երրորդ ընթերցմամբ». Պապուաշվիլին «Ռուսական օրենքի» մասին

«Իհարկե, խորհրդարանը կքննարկի և կընդունի այն երրորդ ընթերցմամբ». Պապուաշվիլին «Ռուսական օրենքի» մասին

Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ կընդունի ռուսական օրենքը։ Այդ մասին «Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակում հրավիրված ասուլիսում լրագրողներին ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Խորհրդարանի նախագահը պնդում է, որ օրենքը բխում է վրաց ժողովրդի շահերից, և հասարակությունն աջակցում է դրան։

«Մի քանի ժամ քննարկումներ եղան թե՛ հանձնաժողովում, թե՛ լիագումար նիստի ժամանակ, մենք ամեն անգամ ընդդիմությանը կոչ ենք արել հիմնավորված քննարկման գնալ, կարծես թե փաստարկ չկա, և, հետևաբար, խորհրդարանը պատճառ չունի չքննելու և սույն օրենքն ընդունել երրորդ ընթերցմամբ։

Վրաստանի խորհրդարանի իրավասությունն է վրաց ժողովրդի անունից օրենք ընդունել, և այս օրենքը բխում է վրաց ժողովրդի շահերից և աջակցում է վրաց ժողովրդին։ Ուստի, իհարկե, խորհրդարանը կքննարկի և կընդունի այն երրորդ ընթերցմամբ»,- ասել է Պապուաշվիլին։

Վրաստանի խորհրդարանը մայիսի 1-ին երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Նախագծին երկրորդ ընթերցմամբ ևս կողմ է արտահայտվել 83 պատգամավոր։