Նինոծմինդայի կենտրոնական այգում տեղադրվել են տեսախցիկներ

Նինոծմինդայի կենտրոնական այգում տեղադրվել են տեսախցիկներ

Նինոծմինդայի կենտրոնական զբոսայգում հաճախակի են լինում քաղաքացիների անփույթ վարքագծի դեպքեր՝ վնասում են նստարաններ, կոտրում զուգարանի պատուհանները, դռները, մանկական ատրակցիոնները, էլեկտրական վահանակները և այլն։ Նման դեպքերը հաճախ լուսաբանվում են Ռադիո NOR-ի կողմից:

Նինոծմինդայի բնակիչները բազմիցս նշել են Կենտրոնական այգում տեսահսկման տեսախցիկների տեղադրման անհրաժեշտությունը՝ բնակիչների անբարեխիղճ ու անփույթ վերաբերմունքը վերջնականապես վերացնելու համար։

Radio NOR · როგორ აღმოიფხრევა მოქალაქეების დაუდევარი დამოკიდებულება? – ცენტრალურ პარკში კამერები დააყენეს

Նշենք, որ տեսախցիկների տեղադրման մրցույթը հայտարարվել է 2023 թվականին՝ դեկտեմբերի 19-ին, մրցույթը շահել է Ի/Պ Վրեժ Հարությունյանը՝ 13600 լարի առաջարկով։ Ներկայումս Նինոծմինդայի քաղաքապետարանում տեղադրված են տեսախցիկներ, իսկ Նինոծմինդայի կենտրոնական այգում՝ 12 տեսախցիկներ։