
Վրաստանում հասանելի են տեղական, վրացական հեռուստաալիքները, ինչպես նաև ռուսական և հայկական հեռուստաալիքները։
Նինոծմինդայի բնակիչները տեղեկատվական կամ ժամանցային հաղորդումներ փնտրելու նպատակով դիտում են տարբեր լեզուներով հեռուստաալիքներ, այդ թվում՝ ռուսերեն։ Ռուսական ալիքները, ինչպես նաև այլ լրատվամիջոցներ տեղեկատվություն են հեռարձակում ռուս-ուկրաինական շարունակվող պատերազմի մասին։ Radio NOR-ը հարցում է անցկացրել Նինոծմինդայի բնակիչների շրջանում՝ պարզելու, թե որքան հաճախ են Նինոծմինդայի բնակիչները դիտում ռուսական ալիքները և որքանով են վստահում նրանց տրամադրած տեղեկատվությանը:
Դատելով հարցվածների պատասխաններից՝ կարծիքը երկու մասի է բաժանվում.
Վերոնշյալ խնդրի վերաբերյալ մենք հարցում ենք անցկացրել նաև Radio NOR-ի Instagram-ի և Facebook-ի էջերում։ Արդյունքների մասին կտեղեկանաք ավելի ուշ։