Թբիլիսիի հանրահավաքներում անկարգություններ են նախապատրաստվում. Վրաստանի ՊԱԾ

Թբիլիսիի հանրահավաքներում անկարգություններ են նախապատրաստվում. Վրաստանի ՊԱԾ

Օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ Թբիլիսիում ցույցերի կազմակերպիչները սադրանքներ են նախապատրաստում Ուկրաինայի կողմից կռվող վրացի կամավորների ներգրավմամբ։ Այդ մասին ասվում է Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության հայտարարության մեջ։

«Մարդկանց որոշակի խմբեր փորձում են սադրանքներ կազմակերպել Վրաստանի խորհրդարանի մոտ անցկացվող հանրահավաքներում, որոնց նպատակն է զարգացնել ապակառուցողական և բռնի սցենարներ, որոնք ֆինանսավորվում են դրսից կոնկրետ քաղաքական խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների կողմից։ Այդ հանցավոր ծրագրերում ներգրավված են արտերկրում գտնվող Վրաստանի քաղաքացիներ, մասնավորապես՝ Ուկրաինայում կռվող վրացիների որոշակի հատված»,- ասվում է հայտարարության մեջ։ 1in.am