
Նինոծմինդայում Սաթխա տանող խաչմերուկում ճանապարհային փոսերը լուրջ վնաս են հասցնում մեքենաներին և բացասաբար են անդրադառնում ավտոմեքենաների սեփականատերերի ֆինանսական վիճակի վրա։
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին անձրևոտ եղանակին Նինոծմինդայի մայրուղու և Սաթխայի խաչմերուկի ողջ երկայնքով փոսալցման աշխատանքներ էին կատարվել։ Անձրևային եղանակի պատճառով նույն օրը ճանապարհը կրկին վատ վիճակում էր։ Անձրևը քշեց փոսերի լիցքը, և ճանապարհը վերադարձավ իր նախկին տեսքին։
Ճանապարհի փոսերը վնասում են մեքենաներին, մեծացնում վթարների վտանգը և անհանգստություն պատճառում վարորդներին և ուղևորներին։
NOR ռադիոյի լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ իրավիճակ է այսօր Սաթխայի խաչմերուկում, լուծվե՞լ է այս խնդիրը, և ի՞նչ են մտածում Նինոծմինդայի բնակիչները մայիսի 3-ին անձրեւոտ եղանակին ճանապարհը լցնելու մասին։
Առավել մանրամասն մեր աուդիո ձայնագրության մեջ.