ԵՄ-ն Վրաստանի կառավարությանը կոչ է անում հետաքննել բռնության փաստերը

ԵՄ-ն Վրաստանի կառավարությանը կոչ է անում հետաքննել բռնության փաստերը

Եվրամիությունը կոչ է անում Վրաստանի իշխանություններին ապահովել բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքների պաշտպանությունը և հետաքննել այդ գործողությունները։

«Քաղաքացիական ակտիվիստների, քաղաքական գործիչների և լրագրողների նկատմամբ ահաբեկումները, սպառնալիքներն ու ֆիզիկական բռնությունները անընդունելի են։ Եվրամիությունը կոչ է անում իշխանություններին ապահովել բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքների պաշտպանությունը և հետաքննել այդ գործողությունները»,- X-ում գրել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խոսնակ Նաբիլա Մասրալը։