Մենք դատապարտում ենք դա. Մեթյու Միլլեր

Մենք դատապարտում ենք դա. Մեթյու Միլլեր

Ամերիկայի միացյալ նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հերթական անգամ անդրադարձել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին և նշել, որ ԱՄՆ-ն դատապարտում է քաղաքացիական հասարակության և լրագրողների նկատմամբ ոտնձգությունները։

«Մենք խորապես մտահոգված ենք օրենքի նախագծի դեմ շարունակվող բողոքի ակցիաների մասնակիցների ձերբակալություններով: Մենք տեղեկություններ ունենք քաղաքացիական հասարակության և լրագրողների նկատմամբ ոտնձգությունների և ֆիզիկական բռնության փաստերի մասին: Մենք դատապարտում ենք դա և կոչ ենք անում լիարժեք, անկախ և ժամանակին հետաքննություն իրականացնել: Ես նաև կասեմ, որ ընդհանուր հարցին ի պատասխան, որ մենք ավելի քան 30 տարի հաջողակ գործընկերություն ենք ունեցել Վրաստանի հետ, և մենք ցանկանում ենք շարունակել աշխատել Վրաստանի հետ, բայց դրա համար վրացականը կառավարությունը պետք է փոխի իր ընթացքը»,-հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։