
Հունիսի 1-ից Վրաստանում ուժի մեջ կմտնեն զբոսաշրջիկների համար նոր կանոններ։ Ամառվանից Վրաստան այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է ունենա բժշկական ապահովագրություն երկրում գտնվելու ողջ տևողության համար։ Այս պահանջը խախտողները ենթակա են տուգանքի՝ մոտավորապես 110 ԱՄՆ դոլարի չափով:
Ճանապարհորդները, ովքեր ինքնուրույն պլանավորում են իրենց ուղևորությունները և թռիչքները, պետք է հատուկ ուշադրություն դարձնեն այս պահանջին:
Օրերս հայտնի դարձավ, որ զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտը գերազանցել է մինչ Covid-ի ցուցանիշը։ Հունվար-մարտ ամիսներին երկիր է այցելել ավելի քան 930 հազար զբոսաշրջիկ, որը 11%-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։ shantnews.am