Ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-մրցույթ Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում

Ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-մրցույթ Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում

Ապրիլի 6-ին Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ձեռագործ աշխատանքների ցուցանադես-մրցույթ, որը նվիրված էր կանանց մեկամսյակին:

Ցուցահանդեսը կշարունակվի ևս 2 օր և ցանկացողները կարող են այցելել Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոն և դիտել ներկայացված ձեռագործ աշխատանքները: Ցուցահանդեսին ներկայացված են 22 մասնակիցների աշխատանքներ Օրոջալար, Սաթխա, Հեշտիա, Գանձա գյուղերից և Նինոծմինդա քաղաքից:

ներկայացված են հիմնականում հուլունքներով ասեղնագործած աշխատանքներ, գոբելեն, դեկորատիվ-կիրառական արվեստի ձեռագործ աշխատանքներ:

Ինչպես նշեց գամգեոբայի մշակույթի բաժնի ղեկավար Լաուրա Ղազարյան-Վարժապետյանը, ցուցահանդեսի գլխավոր նպատակն է ներկայացնել մունիցիպալիտետի կանանց տաղանդն ու ունակությունները, ում հասարակությունը չի ճանաչում:

Միջոցառումը կազմակերպվել էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի մշակույթի, կրթության և հուշարձանների պաշտպանության բաժնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ: Հաղթողների անունները պարզ կդառնան շաբաթ օրը ժամը 11:00-ին: Հաղթողները ստանալու են վկայականներ և թանկարժեք նվերներ:

Նյութի մանրամասները լսեք մեր ռեպորտաժում.

Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting