Գայանե Եզեկյանը բլոգերների աշխարհի վառ ներկայացուցիչներից մեկն է, ում կյանքը վերածվել է իսկական ճամփորդության, իր հայրենիքից՝ Վրաստանից, դեպի Կանադա, որտեղ նա այժմ ապրում է։
Գայանե Եզեկյանը զբաղվում է սննդի բլոգով, նա ունի բլոգ Instagram սոցիալական ցանցում։ 18,7 հազար բաժանորդ բացի բաղադրատոմսերին ծանոթանալուց ունկընդրում է Գանձայի բարբառը։ Հենց Գանձայի բարբառն է համ ու հոտ տալիս բլոգում ներկայացվող տարբեր ուտեստներին, աղանդերին, տորթերին, ջավախքյան ավանդական ուտեստներին։
Գայանեն չորս երեխաների մայր է։ Նախ հոգ է տանում իր երեխաների և ընտանիքի մասին, իսկ հետո ժամանակ է տրամադրում բլոգ մշակելուն և իր լսարանի համար նոր համեղ վիդեո բաղադրատոմսեր նկարահանելուն ու դրանք Ջավախքի բարբառով հնչեցնելուն:
Գայանեի բլոգը ոչ միայն հոբբի է և ոգեշնչման աղբյուր, այլև հնարավորություն վաճառելու սեփական ձեռքերով պատրաստված ուտեստները, օրինակ՝ ազատ ժամանակ նա պատվերներ է ընդունում և պատրաստում է գունավոր չուրչխելաներ։
Մանրամասները ստորև տեղադրված աուդիո ձայնագրությունում պատմում է Գայանե Եզեկյանը։
Գայանե Եզեկյանը ծնվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում։ Ավարտել է Գանձա գյուղի Շոթա Ռուսթավելու անվան դպրոցը։ Ամուսնացել է 18 տարեկանում, 4 տարի ապրել Ռուսաստանում` Կրասնոդար քաղաքում, հետագայում տեղափոխվել է Կանադա և արդեն 4 տարի է՝ ապրում է Կալգարի քաղաքում։