Այս օրերի ընթացքում շատ են ասում, որ բոլորը խառնվել են իրար, սա ի՞նչ շարժում է, հյուսիսի՞ց է, հարավի՞ց է, արևմուտքի՞ց է, արևելքի՞ց է: Սա մաքուր հայկական ազգային սրտով ու հոգով շարժում է: Այս մասին այսօր` մայիսի 12-ին, Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքին ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Բոլորիս նպատակը նույնն է, ունենալ խաղաղ, արժանապատիվ եւ ճշմարիտ Հայաստան եւ մենք կունենանք այդ Հայաստանը: Բոլորին միավորելու ենք մեկ նպատակի շուրջ հայրենիք ունենալու շուրջ, պատիվ ունենալու շուրջ»,-ասաց նա` նշելով, որ այս օրերին քաղաքական դաշտում բացարձակ միասնականություն է դրսեւորվել:
Պատգամավորը նշեց, որ այսօր խնդիր է դրված եւ պետք է ընտրել արժանաապտիվ խաղաղությունը. «Այսօր մեր առջև խնդիր է դրված լինել Արևմտյան Ադրբեջան թե Հայաստան, մենք ընտրում ենք Հայաստանը, արժանապատիվ խաղաղությունը»:
Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։
Այս կեսօրին լրագրողների հետ զրույցում շարժումը գլխավորող Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասել էր, որ կարևոր ուղերձներ են սպասվում։
Շարժումը պահանջում է հատվածական սահմանազատման կասեցում ու վարչապետի հրաժարական։
Իշխանությունները հայտարարում են, որ սա փորձ է՝ ապօրինի ճանապարհով հեղաշրջում իրականացնելու։ Վարչապետի անվստահության գործընթացի նախաձեռնությունն էլ գնահատում են «զուրկ քաղաքական բովանդակությունից»։