Ապրիլի 7-ին Գանձա գյուղի Շոթա Ռուսթավելու անվան թիվ 2 դպրոցում շաբաթօրյակ էր: Աշակերտները՝ սկսած հինգերորդ դասարանից մինչև 12-րդ դասարան, ուսուցիչները, դասղեկները՝ տնօրենի գլխավորությամբ, մեծ պատասխանատվությամբ ստանձնեցին դպրոցի տարածքի մաքրության գործը:
Դպրոցի հարակից տարածքից նրանք մաքրեցին նաև դպրոցին մոտ ապրող բնակիչների կողմից կուտակված աղբը: Աղբը դպրոցի տարածքից հեռացնելու համար պահանջվեց նաև տրակտոր:
Այսպիսի միջոցառումները նպաստում են, որ յուրաքանչյուրը գիտակցի, որ մեր գյուղը կամ քաղաքը մեր տունն է և նրան պետք է վերաբերվել այնպես, ինչպես մեր տանը:
Նյութը պատրաստել է Նոր Ռադիոյի կամավոր Նարինե Մխիթարյանը