«Սպասումից» մինչեւ «Վերադարձ». Հազկերտ Կիրակոսյանի նկարների ցուցահանդեսը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈւԹ

«Սպասումից» մինչեւ «Վերադարձ». Հազկերտ Կիրակոսյանի նկարների ցուցահանդեսը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈւԹ

Նինոծմինդայի շրջանի մշակույթի կենտրոնի սրահը այսօր` մայիսի 13-ին մարդաշատ էր, պատճառը Հազկերտ Կիրակոսյանի նկարների ցուցահանդեսն էր, որը կտեւի մինչեւ մայիսի 17-ը:

Նկարները ներկայացնում են տարբեր թեմաներ, բնանկարներից սկսած վերջացրած դիմանկարներով։ Հազկերտ Կիրակոսյանի գործերը իրենք իրենցով ներկայացնում են մի հզոր արվեստ։

«Որքան խորանում ես արվեստի մեջ այնքան հասկանում ես, որ ոչինչ չգիտես։ Արվեստը չի կարելի սպանել», – NOR ի հետ զրույցում ասաց նկարիչ Հազկերտ Կիրակոսյանը։

Նկարիչը ունի 70-ից ավելի գործեր։ Այդ գործերը ծնվում են մտքի, վարպետի ձեռքերի, կտավի, վրձինի, յուղաներկի ու նրա ծննդավայրի՝ Դիլիֆ գյուղի յուրօրինակ բնապատկերի շնորհիվ։

Հազկերտ Կիրակոսյանը նկարել սկսել է մանկուց, զբաղվել է նաև ոսկերչությամբ ու հիմա նորից շարունակում է նկարել։

Ինչպես նշեց վարպետը` նկարները չի վաճառում, բայց նկարելու պատվերներ ստանում է։